|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Փետրվարի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/:
Նվագախմբի մամլո ծառայությունից yerkir.am-ին տեղեկացրին, որ համերգը կնվիրվի քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվան եւ ստացված ողջ հասույթը կտրամադրվի նրանց: Համերգին, որպես մենակատար, հանդես կգա ֆրանսահայ ջութակահար Հայկ Դավթյանը:
Ծրագրում կհնչեն Սիբելիուսի «Ջութակի կոնցերտ»-ը, Բրուքների «Սիմֆոնիա թիվ 4»-ը («Ռոմանտիկական»):