|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հակառակ Թուրքիայի բոլոր խոչընդոտներին` ապրիլի 30-ին Դրեզդենում տեղի է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած «Աղետ» խորագրով համերգը: Այն նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Demokrathaber.net կայքի` համերգին մասնակցել են հայեր, թուրքեր ու գերմանացիներ: Անկարայի կողմից համերգին խոչընդոտելու ջանքերի դեմ իրենց բողոքն արտահայտող որոշ հանդիսատեսներ համերգին եկել են «Danke Dresden» (Շնորհակալություն, Դրեզդեն) պաստառներով: Համերգային դահլիճի բակում ապրիլի 24-ի նվիրված լուսանկարների ժամանակավոր ցուցահանդես է բացվել:
Հիշեցնենք, որ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` «Աղետ» անվանումով համերգային նախագծին Եվրամիության կրթության և մշակույթի հարցերով գործակալությունը 200.000 եվրոյի աջակցություն էր ցուցաբերել: Գործակալությունը նաև համերգի մասին տեղեկություններ էր տեղադրել ԵՄ կայքում: Այս ամենը հարուցել էր Թուրքիայի դժգոհությունը, ինչից հետո սկսվել էին բարձր մակարդակով ճնշումներ ԵՄ-ի վրա: Ճնշումներից ու շանտաժներից հետո ԵՄ կայքը հեռացրել էր համերգի մասին տեղեկությունները, սակայն ֆինանսական աջակցությունը չէր դադարեցրել: