|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր լրագրողներին հայտնեց իր՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին: Նոր Ընտրական օրենսգրքով` միայն կուսակցությունները կարող են մասնակցել խորհրդարանական ընտրություններին, և այս համատեքստում նոր կուսակցություն ստեղծելու մասին խոսելով՝ Դալլաքյանն անդրադարձավ նաև ՍԵյրան Օհանյանի հետ հնարավոր համագործակցությանը:
«Սեյրան Օհանյանն իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի արել: Ես ձեռնպահ կմնամ հրապարակային հայտարարություն չարածի մասին գնահատական տալ: Բայց պետք է ասեմ, որ ցանկացած անձի համար պատվաբեր կլիներ, որ Սեյրան Օհանյանը համագործակցեր որևէ կուսակցության հետ»,- ասաց նա: