|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցում էր որոշումների մասին: Վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց նրան` խոսելով Վերին Լարսում ստեղծված վիճակի մասին:
«Գիտեմ, որ երեկ եք եկել Վերին Լարսից: Խնդրում եմ` մաքսիմալ հսկողության տակ պահեք այնտեղ ստեղծված վիճակը, որովհետև մենք խնդիր ունենք: Պահեք վիճակը ձեր մաքսիմալ վերահսկողության ներքո»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետը փակվել է, և հերթական արտակարգ վիճակն է այնտեղ առաջացել: