|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ միայն Դավիթ Հարությունյանին իջեցրել է իր աստղային բարձունքից եւ հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են, այլեւ սկսել է սանկցիաներ կիրառել նրա նկատմամբ: Մեր տեղեկություններով` վարչապետը վերցրել է Դավիթ Հարությունյանին սպասարկող երկու մեքենաները եւ դրա փոխարեն տրամադրել «Պրադո»:
Բանն այն է, որ տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա` Honda CR-V եւ BMW 523, եւ, որպես արտոնյալի, օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան: Եվ, ահա, պարզվում է՝ վարչապետը նման կոմպլեքսներ չունի։ Նա Դավիթ Հարությունյանին զրկել է «ԲՄՎ»-ից, իսկ Honda CR-V-ն էլ տվել է նրա տեղակալին: Կառավարության մեր աղբյուրն ասում է, որ աշխատակազմի ղեկավար-նախարարին տրված նոր մեքենան անհամեմատ զիջում է նախկիններին։ Սա ոգեւորություն է առաջացրել Դավիթ Հարությունյանին չսիրողների շրջանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: