|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ Տիգրան Ուրիխանյանի` ԱԺ ամբիոնից ելույթին, որին ինքը շատ խիստ արձագանք էր տվել: Ըստ նրա՝ ինքը երևույթին է արձագանքել և որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել:
«Խնդիրը Տիգրան Ուրիխանյանը չէ, ես երևույթին եմ արձագանքել և որևէ մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել: Ես պարզապես՝ որպես նիստը վարող, գտնում եմ, որ պառլամենտում բոլորս` ինձնից սկսած մինչև Տիգրան Ուրիխանյանը, պետք է խոսենք պառլամենտական բառապաշարով»,- ասաց Շարմազանովը:
Հետո անկեղծացավ. «Այնպես չէ, որ ես միշտ խոսել եմ պառլամենտական բառապաշարով, այնպես է եղել, որ ես էլ չափերս անցել եմ, ինչի համար զղջում եմ: Դրա համար եմ ասում, որ մենք պետք է կարողանանք հնարավորինս ճաշակ թելադրել, կոռեկտության մեջ աշխատել»: