|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այս պահին խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը․ հաղորդում է Hraparak.am-ը։
«Տոնոյանին, ըստ երևույթին, կձերբակալեն և մեղադրանք կառաջադրեն: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:
Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Մեր աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:
Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում»,- գրել է կայքը։