|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահները պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «վրա»։ Մեկ շաբաթ առաջ նրանք խուզարկություն կատարեցին Աբրահամյանի հայրական գյուղում՝ Մխչյանում, նրան պատկանող գործարանի տարածքից հանելով զենք-զինամթերք, որոնք «հնարավոր է» օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին։ Եվ արդյունքում ձերբակալեցին երկու անձի, այդ թվում՝ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։
«Իսկ երեկ տեղեկացանք, որ նմանատիպ մի գործողություն էլ օրեր առաջ կատարվել է Հովիկ Աբրահամյանի դստեր երեւանյան բնակարանում՝ օպերային թատրոնի մերձակայքում գտնվող։ 4 հարկանի շենքի բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են դիմակավորված անձինք մտնում իրենց շենք։
Թե ինչ են փնտրել ԱԱԾ-ականները եւ ինչ են գտել, մեզ հայտնի չէ։ Ի դեպ, Աբրահամյանի փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը, Արեւմտյան մաքսատուն-վարչության կամ՝ Զվարթնոցի մաքսատան պետն է»,– գրում է օրաթերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։