|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են: Ավագանու ՀՅԴ ցուցակի առաջին համար Նելսոն Մամուլյանը Yerkir. am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընտրության է գնացել դեռ առավոտ շուտ. ընտրել, վերադարձել ու հիմա էլ հետևում է ընտրությունների ընթացքին: Նա քվեարկել է հանուն կիրթ, բարեկեցիկ, գրավիչ Վանաձորի:
«Տեղամասերում գնում էր բնականոն աշխատանք, կարող եմ ասել նաև, որ քաղաքացիների շրջանում ակտիվություն էր նկատվում: Դեռևս աղմկոտ ահազանգեր չկան խախտումների մասին»,- ասաց Մամուլյանը:
Նա նշեց նաև, որ, դատելով աշխուժությունից, քաղաքացիների մի մասն արդեն իսկ մասնակցել է ընտրություններին: