|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ղարաբաղյան հակամարտությունը մոտ ապագայում պետք է լուծվի. հուլիսի 10-ին կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ ադրբեջանական APA գործակալության` նա դարձյալ խոսել է «օկուպացված տարածքների» ազատագրման մասին: «Ստատուս քվոյի փոփոխությունը ենթադրում է օկուպացված տարածքների ազատագրում: Վերջին մի քանի ասմիների ընթացքում բանակցային գործընթացում նկատվում է մեծ ակտիվություն»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը խոսել է նաև «տարածքային ամբողջականության» մասին՝ ընդգծելով, որ դա իրենց համար առաջնային սկզբունքներից է: «Խնդիրը պետք է լուծվի փուլերով: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովված լինի: Հայկական երկրորդ պետություն չպետք է ստեղծվի: Լեռնային Ղարաբաղին չի կարող տրվել անկախություն»,- շեշտել է նա: