|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Այս ընտրություններում ՀՀԿ-ի դեմ տակից խաղեր են տվել նաև սեփական կուսակիցները։ Արագածոտնի Կարբի գյուղում անկուսակցական Դավիթ Հարությունյանին, պարզվում է, աջակցել է Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել էր գործող գյուղապետ Կարո Բաղդասարյանին։ Որոշ տեղեկություններով, Թոխմախի Մհերն իր «մատյան գունդն» է գործուղել Կարբի՝ բիզնեսմեն Հարությունյանին աջակցելու, սակայն դա չի օգնել՝ Բաղդասարյանը մոտ կրկնակի ձայներով հաղթել է՝ 1669 քվե։ Դ. Հարությունյանը երեկ չցանկացավ խոսել, հորդորեց դիմել իր շտաբի պետին, հերքեց անգամ իր և Սեդրակյանի կապը, ասաց, որ չի ճանաչում նրան. «Դե, լսել եմ անուն-ազգանունը, բայց չեմ ճանաչում, մոտիկ չեմ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։