|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի Բերդիչև քաղաքում ընթացող բռնցքամարտի` Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի 6 ներկայացուցիչ այսօր կպայքարի մեդալի համար:
Մրցումային առաջին օրը մեր բռնցքամարտիկներից` 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստայանը, 69 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն հաղթանակներ էին տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Երեկ հաղթանակ է տարել նաև 52 կգ Ժիրայր Սարգսյանը, իսկ +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակիչից:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին մասնակցում է 8 մարզիկով: Պարտություն են կրել միայն 56 կգ քաշային Վահե Բադալյանն ու 64 կգ Կորյուն Աստոյանը: