|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Անապա քաղաքում ընթացող` Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Այսօր կայացած կիսաեզրափակիչ մենամարտում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ տոնեց Ղրղզստանը ներկայացնող Սյուրգակ Ձանասիետովի նկատմամբ և վաղը ոսկե մեդալի համար մղվող մենամարտում կփորձի հաղթահարել ղազախ Սակեն Բիբասինովի արգելքը:
Անապայի մրցաշարից Կարեն Աղամալյանի գլխավորած երիտասարդական հավաքականը Հայաստան կբերի նաև մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել է 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: