|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեռնային Ղարաբաղի հակամարտության` դիվանագիտական ճանապարհով կարգավորման կողմնակից է. Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վատիկանի ներկայացուցիչ մոնսենյոր Վլադիմիր Ֆեկետեն. հայտնում է Trend-ը:
Նրա խոսքով` կաթոլիկ եկեղեցին դեմ է պատերազմին ու կոչ է անում նմանօրինակ հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:
Ֆեկետեն դժվարացել է, սակայն, պատասխանել հարցին, թե արդյո՞ք այս թեման կքննարկվի Հռոմի պապի՝ Բաքու կատարելիք այցի ընթացքում: