|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սեպտեմբերի 12-15-ը անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանը:
Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն մինչև 2030թ. կայուն զարգացման օրակարգում ներառված առողջապահական մի շարք հարցեր և Առողջություն-2020 քաղաքականության իրականացման ընթացքը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում, ինչպես նաև քաղաքականության շրջանակում հետագա գործողությունների ուղղությունները:
Նշենք, որ տարեկան մեկ անգամ կազմակերպվող համաեվրոպական միջոցառման շրջանակում կքննարկվեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ոչ վարակիչ հիվանդություւների դեմ պայքարի և կանխարգելման, ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների դեմ պայքարի գործողությունների պլանը, կկազմակերպվեն նախարարական հանդիպումներ հրատապ լուծում պահանջող առողջապահական հարցերի շուրջ:
Կմշակվեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում փախստականների և միգրանտների առողջության վերաբերյալ ռազմավարությունն ու գործողությունների պլան, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության պահպանման գործողությունների ծրագիր:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանում Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: