|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք-խումբը մայիսի 10-ին համերգ կտա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում` «AmagerBio» ակումբում:
1600 հանդիսատեսի համար նախատեսված ակումբում տարեկան տեղի է ունենում մոտ 125 համերգ:
Համերգը կկայանա Դանիայում ՀՀ դեսպանության եւ Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
Իսկ մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում «Դորիանսը» հանդես կգա 11 համարի տակ` ներկայացնելով Lonely Planet երգով, որի հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը: