|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն 10 երկիր հրաժարվել է մասնակցել 2013 թվականի «Եվրատեսիլ»-ին:
Բոսնիան եւ Հերցեգովինան, Չեխիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը եւ Սլովակիան հրաժարվել են ֆինանսական խնդիրների պատճառով: Հունաստանը եւ Կիպրոսը նույնպես հակված են հրաժարվելուն, նույնպես` ֆինանսական պատճառներով: Մրցույթին մասնակցելու համար յուրաքանչյուր երկիր պետք է վճարի 160 հազար ԱՄՆ դոլար:
Թուրքիան բոյկոտում է մրցույթը. դեմ է, իր կարծիքով, քվեարկության անարդար կանոններից, նաեւ մրցույթի հիմնադիր երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի եւ Իտալիայի` անմիջապես եզրափակիչ անցնելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ հաջորդ տարի «Եվրատեսիլն» անցկացվելու է շվեդական Մալմե քաղաքում: