|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու համար Գյուլենական շարժման հետ սերտ կապեր ունենալու կասկածանքով 11 հազար 285 ուսուցիչ հեռացվել էր աշխատանքից:
Ըստ Demokrathaber-ի՝ կրթության նախարարության այդ որոշման դեմ բողոքելու նպատակով Դիարբեքիրում ուսուցիչները ցույց են կազմակերպել: Ցույցը ցրող ոստիկանները նախ հարձակվել են մահակներով, այնուհետև` ջուր և գազային ռումբեր կիրառել ցուցարարների դեմ: Բացի բռնություն կիրառելուց, ոստիկանները նաև ձերբակալել են մոտ 40 ուսուցչի:
Միջադեպը լուսաբանող լրագրողները նույնպես տուժել են: Նրանց տեխնիկան վնասվել է: