|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ ռումբեր կօգտագործի Իրանի դեմ, եթե հրադադարի համաձայնագիրը չերկարաձգվի։
PBS-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփին հարցրել են, թե ինչ կլինի, եթե հրադադարը չեղյալ հայտարարվի երեքշաբթի երեկոյան։
«Այդ դեպքում շատ ռումբեր կսկսեն պայթել», - պատասխանել է Թրամփը։
Թրամփը հայտարարել էր, որ ապրիլի 20-ին ԱՄՆ պատվիրակությունը կժամանի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ անցկացնելու համար։
Պակիստանի իշխանությունները երկրում ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի անցկացման աշխատանքներ են իրականացնում։
Իսլամաբադում երկրների միջև բանակցությունների առաջին փուլը արդյունք չէր տվել։