|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն վստահաբար դրական ֆոն կապահովի հայ-վրացական հարաբերություններում, որն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, ինչքան էլ որ հավաստիացնում են։ Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կարող է կապված լինել նաև Վրաստանում հոկտեմբերի 7-ին կայանալիք պառլամենտական ընտրությունների հետ, պայմանավորված Վրաստանում, մասնավորապես Ջավախքում ապրող հայ ընտրողներով։
Վրաստանի իշխանությունը բնականաբար ցանկանում է ստանալ հայ ընտրողների քվեները, այս գործում ակնկալելով նաև հայկական կողմի օգնությունը։ Սակայն Ջավախքում իշխանության համար հեշտ չի լինելու, քանի որ ընդդիմությունը ևս շատ ակտիվ է։ Մրցակցությունը կարևոր հանգամանք է, և սա խոսում է այն մասին , որ ժողովրդավարական գործընթացները կամաց-կամաց ներթափանցում են Ջավախք։