|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ դառնալուց հետո, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, հրաժարական է ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Խաչիկ Գրիգորյանը:
Ինչպես ասում են, «սպեցնազի» պետի տեղակալը հրաժարական է ներկայացրել Վովա Գասպարյանի հետ նախկինում ունեցած տարաձայությունների պատճառով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին Գրիգորյանի հեռանալու լուրը: Սա նշանակում է, որ ոստիկանները հասկանում են, թե ինչ կտրուկ քայլերի կարող է դիմել Վլադիմիր Գասպարյանը, դրա համար էլ կամաց-կամաց հեռանում են: