|
Փոխարժեքներ
25 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.38 |
| EUR | ⚊ | € 426.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.3633 |
| GBP | ⚊ | £ 497.87 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
Տեղեկացրել էինք, որ նախօրեին հակառակորդի կրակոցներից վիրավոր երկու երեխա է տեղափոխվել Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը նշեց, որ երեխաների վիճակը ծանր կայուն է:
«Նրանք բազում վնասվածքներ են ստացել, հիմա պետք է կամաց-կամաց բուժվեն: Երեխաներն իրենց լավ են զգում: Մեզ զանգել են Երևանից` Արա Բաբլոյանն ու Նիկոլայ Դալլաքյանը, և առաջարկել իրենց օգնությունը, բայց մենք ասել ենք, որ ամեն ինչ կարգին է, և այս պահին օգնության կարիք չկա, մենք գլուխ կհանենք»,- ասաց նա: