|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում 1985 թվականին ծնված Հովհաննես Չեռնոմորյանը վիճաբանել է մոր՝ 1964 թվականին ծնված Հայկուշ Սարգսյանի հետ: Այնուհետև որդին սպանել է մորը: Այս մասին yerkir.am-ին տեղեկացրին Լուսաղբյուրից:
Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել:
ՀՀ ոստիկանությունից էլ տեղեկացնում են, որ այսօր ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաբաց համայնքի ղեկավարից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 1964 թ. ծնված Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:
Կատարվում է նախաքննություն: