|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սկանդալային բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը կալանավորվել է:
Ինչպես yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-185-րդ հոդվածի 1-ին մասի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը) եւ 182-րդ հոդվածի (շորթում) հատկանիշներով:
Նշենք, որ Ս. Հակոբյանը մեղադրվում էր կնոջը խոշտանգելու մեջ եւ դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի վճռով համաներմամբ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Սարգիսի կինը՝ Հասմիկ Խաչատրյանը, «Հետքին» պատմել է , որ մոտ 4 օր առաջ նա գնացել է տուն, փող պահանջել մորից, վերջինս չի տվել։ Սարգիսը ծեծել եւ հայհոյել է սեփական հորն ու մորը, այնուհետեւ փորձել հրկիզել տունը։
«Հայրը գոռացել է, ասել թողեք ես դրան խփեմ, պրծնեմ դրանից։ Զանգել են ոստիկանություն, մայրն ասել է տարեք, երեսը չտեսնեմ։ Տարել են, գույքի ոչնչացման, գումարի շորթման հոդվածով քրեական գործ հարուցել»,- պատմել է Հասմիկը։