|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` Ներքին Գետաշենի բնակիչ` 27-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է մորը:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով:
Նախնական քննությամբ պարզվել է, որ որդին վիճաբանել է մոր հետ և դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա՝ կենսական նշանակություն ունեցող օրգաններին, ինչի հետևանքով մայրը մահացել է: Սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժածի որդին: Կատարվում է քննություն` դեպքի հանգամանքները պարզելու համար: