|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի կարծիքով` հասարակությունը սխալ տեղեկացված է, եթե կարծում է, որ մարզադպրոցները վատ վիճակում են և չեն նորոգվում: Կառավարության նիստից հետո պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են մարզադպրոցները, որոնցում մարզվում են Հայաստանի չեմպիոնները, գտնվում անմխիթար վիճակում, սպորտի նախարարն ասաց. «Դուք դրա մասին երևի չգիտեք, բայց 9 մարզադպրոցում արդեն հիմնանորոգման, վերանորոգման և նոր շինարարության աշխատանքներ են կատարվում: Իսկ Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու ըմբշամարտի դպրոցի հիմնանորոգումը ընդգրկված է 2017-ի ծրագրում»:
Նա չկարողացավ ուղիղ պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ մինչ հիմա այդ դպրոցը չի վերանորոգվել: