|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում քաղաքաշինության նախարարությունը ներառել է որոշում, որի ընդունմամբ ակնկալվում է «Կառուցապատողի ուղեցույց»-ի ռուսերեն և անգլերեն լեզուներով թարգմանված տարբերակները տեղադրել նախարարության էլեկտրոնային կայքում: Դա նպատակ ունի բարձրցնել հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածությունը, ապահովել իրավական ակտերի դրույթների պարզաբանման և մատչելի տեղեկատվության տրամադրման գործընթացը:
Կառուցապատման գործընթացի իրականացման ընթացակարգերը նկարագրող եռալեզու բուկլետի մշակման և դրա 2000 տպաքանակով հրատարակման համար անհրաժեշտ գումարի տրամադրումը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ոչ նպատակահարմար է համարվել, և հաշվի առնելով բուկլետի մշակման և դրա տպագրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը, որպես խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ, առաջարկվում է նախարարության էլեկտրոնային կայքում տեղադրել «Կառուցապատողի ուղեցույցի» նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով թարգմանված տարբերակները: