|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այս գիշեր հայրենիք են վերադարձել Ռիոյի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկները:
Օդանավակայանում մեր մարզիկներին դիմավորել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու պաշտոնատար այլ անձինք:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի վզից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ` դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է:
Հիշեցնենք, որ եզրափակիչ գոտեմարտում մրցավարական բացահայտ կողմանակալության պատճառով Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից: