|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոստովանել է, որ իրենք բարոյական պատասխանատվություն են կրում Հաիթիում խոլերայի համաճարակի բռնկման հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Պան Գի Մունը նշել է, որ ցավում են կատարվածի համար:
Նշվում է, որ ՄԱԿ-ում փորձում են իրականացնել այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան անմիջակիան օգնություն ցուցաբերել խոլերայից տուժածներին:
Ի դեպ, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Հաիթին չի կարող դատի տալ կազմակերպությանը` մարդու իրավունքների խախտման համար, քանի որ ՄԱԿ-ն իրավական անձեռնմխելիություն ունի: