|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչ` 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է հորը՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը: «Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Վիճել են, տղան էլ կրակ է բացել հոր վրա ու սպանել»,- ասաց նա:
Կողբի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սերժիկ Բարսեղյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Սարո Աբգարյանն ուներ հոգեկան շեղումներ: «Իրենց մոտ դա գեներով է. քույրն էլ ունի նման խնդիրներ: Ժառանգական է, էլի: Ընդհանուր առմամբ՝ նորմալ ընտանիք է, էդ տղան էլ ագրեսիվ չէր, բայց տեսեք, թե ինչ եղավ: Ունեին որսորդական գրանցված հրացան, ու հենց էդ հրացանով էլ կրակել է հոր վրա ու սպանել»,- ասաց նա: