|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օրերս անհայտ քաղաքացուց ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ` 1924 թ. ծնված Ժորա Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ է եղել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել էր Ժ. Սարգսյանի դիակը` դեմքի, կրծքավանդակի և ձեռքերի դաստակների կապտուկներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանությունը բերման է ենթարկել 1962 թ. ծնված Առուշան Սարգսյանին: Նա խոստովանել է, որ հունվարի 20-ին` ժամը 21.00-ի սահմաններում, տանը կոտրված աթոռի փայտով ծեծի է ենթարկել հորը` Ժորա Սարգսյանին, և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Առուշան Սարգսյանը կալանավորված է: