|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բանգլադեշցի տղամարդու չորս կանայք ծեծելով սպանել են իրենց ամուսնուն, ով իր կանանցից գաղտնի է պահել իր բազմակի ամուսնությունները:
46-ամյա Յունու Բեփարին իր երկու կանանց հետ երկուշաբթի գնացել է գյուղական տոնավաճառ, որտեղ նրան տեսել է նրան երրորդ կինը: Երբ կանայք զրուցել են և փոխանակվել տեղեկություններով, պարզել են, որ նա չորրրդ կին էլ ունի:
Երեք կանայք պարզել են, որ չորրորդ կինը ապրում է այլ գյուղում: Նրանք իրենց ամուսնուն տարել են չորրորդ կնոջ տուն , որտեղ չորս կանայք միասին ծեծի են ենթարկել նրան: Բեփարին կրիտիկական վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:
Իսլամական Շարիաթը տղամարդուն թույլ է տալիս մինչև չորս կին ունենալ, բայց դա պետք է նրա առկա կանանց հետ համաձայնեցվի: