կարևոր
421 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-15 13:38
Հասարակություն

Էս իշխանությունների հետ կործանարար ապագա եմ տեսնում միայն․ Կողբի բնակիչ

Կողբեցի Սուրեն Ղուլիջանյանը ասում է՝ Աստծո պատվիրանը «բազմացեք ու լցրեք երկիրը» հայերը չեն պահում, մինչդեռ ադրբեջանցիները պահում են, և դա բերում է քանակական տարբերության։ Ըստ նրա՝ Հայաստանի ներկա իշխանությունները կործանարար ապագա են ապահովում․ հանձնել են տարածքներ, արցախցիներին դարձրել տնազուրկ, հասարակության մեջ էլ արհեստական բաժանում են գցել։ Նշում է, որ երկրի մեջ կան երկու իշխանություններ՝ աշխարհիկ և հոգևոր, և եթե աշխարհիկ իշխանությունը դեմ է հայի ինքնությանը, ապա այն չի համապատասխանում ժողովրդի շահին։

Նա հավատացյալ է, պատրաստ է ներդնել եկեղեցու շենացմանը, ընդգծում է աղոթքի կարևորությունը առօրյա կյանքում և դատապարտում է հոգևորականների նկատմամբ հարձակումները։ Բագրատ ու Միքայել սրբազանների ձերբակալությունները գնահատում է որպես քայլ՝ թույլ չտալու, որ հասարակության մեջ ձևավորվեն առաջնորդող ձայներ։ Վերջում շեշտում է՝ այսօր ազգային բարոյականության մակարդակը ցածր է, բայց գիտակից մարդիկ կարող են փոխել այդ իրականությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։