|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի խորհրդարանը շուրջ մեկ ժամ տեւած քննարկումից հետո 24 կողմ ձայնով հավանություն տվեց կառավարության ներկայացուցիչի առաջարկին եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձեւը կրկին հետ ուղարկեց կրթության հանձնաժողով` լրացուցիչ քննարկման համար։
Ինչպես հայտնում է «Երկիր մեդիան», այդ որոշումն առաջացրել է դահլիճում ներկա հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հրեա գիտնականների հիասթափությունն ու զայրույթը։ Ի դեպ, ելույթ ունեցողները շեշտում էին, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է, սակայն կառավարության ներկայացուցչի ելույթից հետո համաձայնեցին հարցի քվերակությունը խորհրդարանի լիագումար նիստում հետաձգել։