|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել: Այն ներկայացրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, բանաձեւի հեղինակ Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նշել է, որ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը միավորում է շուրջ 100 կուսակցությունների և կարևոր է, որ այս կառույցը նման բանաձև է ընդունել:
Աշոտյանի խոսքով՝ բանաձևը միայն ճանաչման ու դատապարտման մասին չէ: Այն անդրադառնում է թուրքական գործող կառավարության պատասխանատվությանը, ինչպես նաև հիշատակվում է հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում։