|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Օրեր առաջ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել փետրվարի 22-ին Լոռու մարզի Վահագնի գյուղում կատարված սպանության մեջ մեղադրվող եւ ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվող Արմեն Կախյանը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Նշենք, որ 42-ամյա Կախյանը փետրվարի 22-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)1-ին մասի մեղադրանքներով:
Հիշեցնենք, որ նախնական քննության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանը, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է։ Հիշյալ դեպքից հետո էլ անհայտ անձինք հրկիզել էին Կախյանի՝ Վահագնի գյուղում գտնվող տունը:
Նշենք, որ Վահագնի գյուղում Արմեն Կախյանի ընտանիքի 7 անդամները դաժանաբար սպանվեցին 2000թ.-ին: