|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քրեական գործով մեղադրյալ Արթուր Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սպանության փորձ կատարելու կասկածանքով 2013թ. նոյեմբերի 27-ին բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ իրեն ենթարկել են խոշտանգումների, ընթացքում` բռնության և սպառնալիքի ազդեցության տակ տվել է հանցագործության կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Արթուր Դ.-ն մեղադրվում է նռնակը գետնատնակ նետելու միջոցով երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: