|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր` առավոտյան 7:25-ին, ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահագնի գյուղում տուն է այրվում:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկն ու ոստիկանների օպերատիվ խումբ: Կրակը մարվել է 8:40-ին: Նախնական տեղեկություններով՝ հրկիզված տունը պատկանում է 16 տարի առաջ Վահագնի գյուղում սպանված Կախյաններին: Նշենք, որ տան սեփականատեր Արմեն Կախյանը հետախուզվում է Վահագնի գյուղի բնակիչ` 44-ամյա Նվեր Քոչինյանին հրազենով սպանելու կասկածանքով, և չի բացառվում, որ հրկիզումը վենդետայի հետևանք է:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի հատկանիշներով:
Այս պահին դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ: