|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Բեյրութի Ամերիկյան համալսարանում (AUB), ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմնի հետ համագործակցությամբ, Հայոց ցեղասպանության մասին դասընթաց կանցկացվի:
Ըստ Aztagdaily-ի՝ վերջերս հրապարակված զեկույցի համաձայն՝ Լիբանանում մեծագույն և Միջին Արևելքում երկրորդ դիրքում գտնվող նշյալ համալսարանի քաղաքական գիտության (Political Studies & Public Administration) բաժնում ներառված դասընթացի պատասխանատուն է այդ բաժնի դասախոսներից դոկտ. Ժան Կեօքճյանը:
«Հայ-թուրքական հակամարտությունը» խորագրով դասընթացը, բացի Հայոց ցեղասպանությունից, անդրադառնալու է նաև այլ ցեղասպանությունների:
Դասավանդումն սկսվելու է 2016-ի աշնանը, արդեն ամբողջացել է դասընթացին մասնակցող ուսանողների թիվը: