|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ «Ակօս»ի՝ Թուրքիայի Մարմարա համալսարանում, որն ավարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատմության քննության ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցեր են ուղղել:
Հարցերից մեկը եղել է հետևյալը՝ «Հայերի՝ «իբր Ցեղասպանության» պնդումների նպատակը ո՞րն է», իսկ պատասխանի տարբերակներն են՝ «Թուրքիայի պետության քայքայումը», «Թուրքիայից հողային պահանջ ունենալը», «4-րդ պլանը կիրառելը՝ ճանաչվել-ճանաչել-հատուցում-հող», «Թուրքի կերպարն աղավաղելը»:
Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ պատասխան պետք է ընտրի ծագումով հայ կամ ճշմարիտ պատմությունից տեղյակ ուսանողը: