|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոն պետք է հաղթահարել, սակայն այդ նպատակով հարկավոր է հայկական զորքերը դուրս բերել այդ տարածքից. ըստ РИА Новости-ի` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Հակամարտությունը ձգձգվել է, ինչպես հայտարարել են Ռուսաստանը և ՄԽ մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է: ՄԵնք այդ հայտարարությանը լիովին հավանություն ենք տալիս: Սակայն ստատուս քվոն փոխելու համար հարկավոր է Ադրբեջանի տարածքների ապաօկուպացում, որը ձգվում է ավելի քան 20 տարի»,- ասել է նա` հավելելով, որ հույս ունի, որ կառուցողական դինամիկա կհաղորդվի բանակցային գործընթացին, որը «վերջին 2 տարիներին գործնականում չկար»:
Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին եռակողմ հանդիպման, նաև հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարության համար: