|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիխաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Թուրքիան չի ափսոսում ռուսական օդանավի խոցման հետ կապված միջադեպի համար, սակայն վշտացած է. հայտնում է РИА Новости-ն:
«Ռուսական կողմը նույնպես պետք է վշտացած լինի: Մենք ենթադրում ենք, որ նրանք նույնպես վշտացած են` թուրքական օդային տարածքի մտադրված խախտման համար»,- նշել է թուրք նախարարը:
Նախարարը հավելել է, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանը սխալ էր, քանի որ երկրի օդանավը մնացել է Թուրքիայի տարածքում մոտ 13-14 րոպե` չնայած բազմաթիվ զգուշացումներին: