|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքներում հուլիսի 10-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նշանակվել: Հիշեցնենք, որ նշված համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանն ու Մայիս Միրզոյանը զոհվեցին Մարտակերտի ճանապարհին հակառակորդի անօդաչու թոչող սարքի միջոցով ավտոբուսի ռմբակոծության հետևանքով։ 43 և 60– ամյա գյուղապետերը Սիսիանի ջոկատի կազմում Արցախ էին մեկնում ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին սատարելու համար։
Վաղվանից մինչև հունիսի 19-ը թեկնածուների առաջադրման համար նախատեսված ժամանակահատվածն Է։ Թեկնածուները ակտիվության ցուցաբերում են հատկապես Ախլաթյանում։ Մեր տեղեկություններով, այս գյուղում առաջադրվելու մտադրություն ունեն 3 անձինք։
Դարբասում ևս արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում։ Մասնավորապես, ըստ գյուղում տարածված տեղեկությունների առաջադրվելու մտադրություն ունի 1997-2012 թվականներին համայնքը ղեկավարած Ռոբերտ Խաչատրյանը։ Վերջինս ՀՀԿ-ական Է: Խոսվում է նաև, որ իր թեկնածությունն առաջադրելու է ավագանու անդամ Սաշա Ստեփանյանը։ Վերջինս հարում Է ԲՀԿ-ին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։