|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կիրակի) մայիսի 10-ին, «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել էր հանդիպում դաշնակցական մոտ 30 համայնքապետերի հետ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրեց ներքաղաքական վերջին զարգացումները, երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները, կուսակցության հիմնական առաջնահերթությունները, խոսեց ժողովրդի հետ բաց, սրտացավ աշխատելու` համայնքապետերի պարտավորության ու պատասխանատվության, հաջորդ տարի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այսօրվանից նախապատրաստվելու անհրաժեշտության, համայնքների խոշորացման` ՀՅԴ պատկերացումների մասին:
Համայնքապետերը ներկայացրեցին իրենց խնդիրները, սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը, բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնցով պետք է զբաղվի ՀՅԴ ԱԺ խմբակցությունը: