|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց Արարատի մարզի Զանգակատուն և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը. ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:
Զանգակատուն համայնքի ղեկավար Էմին Սահակյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած` համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և 2018 թվականի հունիսի 11-ին հրաժարական է ներկայացրել:
Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը 2018 թվականի մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ: