|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 7-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 39/8 հասցեում գտնվող «Ավանագարդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ լրատվականը:
Պարզվել է, որ բախվել են «Հունդայի սոնատա» մակնիշի 34 ZZ 211 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Կ.) և «ՈՒԱԶ» մակնիշի ՊՆ1017Մ պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով տեղափոխվել են Մուրացան հիվանդանոցային համալիր, իսկ Հունդայի սոնատա մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ.Կ.-ը հոսպիտալացվել է «Գր.Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: