|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են հին Դամասկոսի շրջանը՝ խախտելով լարվածության մեղմացման՝ Ղութայի գոտու համաձայնությունը:
Ըստ «Գանձասար»-ի՝ հրթիռակոծվել է հատկապես Պապ Թումայի շրջանը:
Հրթիռներից մեկն ընկել է հայ ընտանիքի պատկանող բնակարանի վրա, որտեղ եղել են առողջական խնդիրներ ունեցող տանտերներն ու նրանց խնամող տեղացի մի կին: Հրթիռի պայթյունի հետևանքով խնամակալը մահացել է, իսկ տանտերերը վիրավորվել են: Նրանց անմիջապես հոսպիտալացրել են:
Բնակարանը նույնպես վնասվել է: