|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված իրազեկման հանդիպում ոչ պարենային ապրանքներ (խաղալիքներ, ԱԳԼՃԿ, բենզին և ավտոյուղեր) արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Շուկայի վերահսկողություն տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը ներկայացրեց տեսչական մարմնի նպատակներն ու խնդիրները, վերահսկողության ոլորտները, խաղալիքների անվտանգության, ԱԳԼՃԿ-ներին, ավտոմոբիլային բենզինին, ավտոյուղերին ներկայացվող պահանջների փոփոխությունները:
Հանդիպմանը մասնակցեցին շուկայի վերահսկողության, ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև արտադրող, ներմուծող և իրացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լևոն Խալիկյանի խոսքով`հանդիպման նպատակն էր խաղալիքների, ԱԳԼՃԿ, ավտոմոբիլային բենզինի և յուղերի բնագավառում գործող տնտեսվարող սուբյեկտներին իրազեկել օրենսդրական դաշտում տեղի ունեցած վերջին փոփոխությունների մասին, որոնք պայմանավորված են Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությումբ:
«Օրենքով սահմանված պարտադիր պահանջները ստուգումների ընթացքում լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Պետք է առկա լինեն համապատասխան սերտիֆիկատներ, վկայականներ, մանրածախ առևտրի և առքուվաճառքի կանոնների պահպանում, չափման միջոցների ստուգաչափում և այլն»,- ասաց Խալիկյանը` հավելելով, որ նմանօրինակ ստուգումները նպատակ չունեն հանիրավի տուգանքներ սահմանել տնտեսվարող սուբյեկտների համար:
Նա ընդգծեց, որ այս հանդիպումը միակը չի լինելու, և նմանատիպ ձևաչափով իրազեկման հանդիպումներ նախատեսվում է կազմակերպել ոչ պարենային ապրանքների ոլորտի այլ տնտեսվարողների հետ նույնպես: