|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը՝ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ, հերթական հսկողական շրջայցերն են կազմակերպել պարենային ապրանքների առավել խոշոր 40 խանութներում` պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք հայտնաբերելու և դրանց վաճառքը բացառելու նպատակով:
Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շրջայցերի արդյունքում հայտնաբերված ժամկետանց ապրանքատեսակների շարքում գերակշռել են կաթնամթերքը, պատրաստի մսամթերքը, կիսապատրաստվածքներն ու զովացուցիչ ըմպելիքները:
Տնտեսվարողներին զգուշացվել է նաև ձեռնպահ մնալ կասկածելի՝ ոչ պարզորոշ ժամկետայնությամբ, ինչպես նաև օտարալեզու մակնշումով սննդամթերք վաճառելուց:
ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով տույժի է ներկայացվել 17 կազմակերպություն, ինչը ենթադրում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: