|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել են Երևան-Գողթ ավտոճանապարհը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Գողթի գյուղապետարանից:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն է ուղարկել Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանին և գողթեցիներին ու նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի` ինքնահոս ոռոգման ծրագրով գյուղի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը չի նվազի:
Գյուղացիները, սակայն, շարունակում են փակ պահել ճանապարհը ու հայտարարում, որ իրենց որևէ գրություն չի հետաքրքրում, ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ չեղյալ չի համարվել Գեղարդալճի ծրագիրը: